Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է ռեստորանում «զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած լինելու» մեջ մեղադրվող Տիրան Խաչատրյանի գործով դատական առաջին նիստի օրը

Հայտնի է ռեստորանում «զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած լինելու» մեջ մեղադրվող Տիրան Խաչատրյանի գործով դատական առաջին նիստի օրը
Իրավունք
12:48, 28 февраль 2024
Գեներալ-լեյտենանտ, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, պաշտոնանկությունից հետո քաղակտիվիստ դարձած Տիրան Խաչատրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը նշանակվել է 2024 թ․ մարտի 1-ին, ժամը 16։15-ին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում։  

Սույն գործով նախագահող դատավորն է Դիանա Ղուկեյանը։ Նշենք, որ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ, նրա նկատմամբ դատարանը կիրառել է խափանման միջոց կալանքը։ civic.am-ը datalex.am—ից տեղեկացավ, որ սույն գործով ամբաստանվում է եւս երեք անձ՝  Նորայր Սերյոժայի Ավանեսյանը, Աքսեն Գարիի Սաֆարյանը, Գարիկ Համլետի Հայրապետյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ մասնավորապես Տիրան Վազգենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024թ. հունվարի 11-ին' ժամը 18-ից, իր ընկերներ և ծանոթներ Սերգեյ Շամիրյանի, Սուրեն Համզոյանի, Արմեն Հարությունյանի, Նորայր Ավանեսյանի, Աքսեն Սաֆարյանի, Գարիկ Հայրապետյանի, Վարդան Գևորգյանի, Սամվել Երանյանի և Տիգրան Պողոսյանի հետ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի Տիգարանաձոր փողոցի 2 հասցեում գտնվող «էրիկի մոտ» հացատան թիվ 3-րդ առանձնասենյակում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ:

Ժամը 20-ի սահմաններում, Տիրան Խաչատրյանի և Նորայր Ավանեսյանի միջև սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում, չնչին առիթն օգտագործելով Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանի հասցեին տվել է հայհոյանք և հրահրել է վիճաբանություն, ինչին Նորայր Ավանեսյանն արձագանքել է հայհոյանքներով, պարզաբանումներ ստանալու նպատակով Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանին կանչել է առանձնասենյակից դուրս, ինչից հետո առանձնասենյակում գտնվող մյուս անձինք ևս դուրս են եկել բակ:

Տիրան Խաչատրյանն իր անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, որևէ մեկի կողմից իր հանդեպ նման վարքագիծ դրսևորելու դեպքում կոշտ ու ծանր հետևանքներով հանդերձ ցուցադրաբար պատասխան տալու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր և արատավոր մտածելակերպի դրսևորմամբ, կատարել է խուլիգանություն:

Մասնավորապես, Տիրան Խաչատրյանը հացատան բակում շուրջ 10 րոպե տևած վիճաբանության ընթացքում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Նորայր Ավանեսյանի հասցեին, փոխադարձ ծեծկռտուքի մեջ է մտել Նորայր Ավանեսյանի հետ, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածել են միմյանց մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով խաթարվել է հացատան բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը' նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում և անպաշտպանվածություն, նույնիսկ բազմաթիվ հաճախորդներ, այդ ամենը տեսնելով և լսելով, հետագա անախորժություններից խուսափելու նպատակով հեռացել են հացատնից:

Ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է, որից հետո Տիրան Խաչատրյանը հեռացել է հացատան տարածքից, իսկ նրա հետ եղած մյուս անձինք շարունակել են մնալ հացատանը' շարունակելով ընթրիքը:

Այնուհետև, Տիրան Խաչատրյանը, ներքուստ չհաշտվելով բազմաթիվ անձանց ներկայությամբ Նորայր Ավանեսյանի կողմից իր հետ փոխադարձ ծեծկռտուքի մեջ մտնելու, հարվածելու և հայհոյելու հանգամանքների հետ, պարզաբանումներ ստանալու համար նպատակադրվել է վերադառնալ նույն հացատան տարածք' համոզված լինելով, որ Նորայր Ավանեսյանը և իր հետ եղած մյուս սեղանակիցները դեռևս գտնվում են հացատան տարածքում:

Տիրան Խաչատրյանը, ՀՀ պաշպանության նախարարի 29. 06.2020թ. թիվ 633 հրամանով, թիվ Ն-852/2 թույլտվությամբ իր անվամբ պարգևատրված «CZ 75 SP 01 Tactical» տեսակի «B 973607» համարի 9մմ տրամաչափի ակոսափող ատրճանակով և 18 հատ փամփուշտներով լիցքավորված հրազենով զինված, իր անձնական օգտագործման «Volvo XC 60» մակնիշի, 38 CC 183 համարանիշի ավտոմեքենայով, միայնակ վերադարձել Է Արամոա բնակավայրում գտնվող «էրիկի մոտ» կոչվող հացատան տարածք:
Տիրան Խաչատրյանը, հացատան բակում իր անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, որևէ մեկի կողմից իր հանդեպ նման վարքագիծ դրսևորելու դեպքում վերստին, շատ կոշտ ու ծանր հետևանքներով հանդերձ ցուցադրաբար պատասխան տալու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր և արատավոր տածելակերպի դրսևորմամբ, շարունակելի իր խուլիգանական գործողությունները:

Մասնավորապես, հացատան բակում շուրջ 10 րոպե փոխադարձ ծեծկռտուքի մեջ է տել Նորայր Ավանեսյանի, ինչպես նաև Աքսեն Սաֆարյանի և Գարիկ Հայրապէփյանի ետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ և հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ' միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վիճաբանությաե ընթացքում Տիրան Խաչատրյանը գործադրել է իր կրած ատրճանակը, մասնավորապես, մեկ անգամ օդ է կրակել, իսկ երբ ներկաները ցանկացել են խափանել նրա գործողությունները և ձեռքից վերցնել ատրճանակը, որի ընթացքում կատարել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան 4-րդ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից Հրայր Անացականյանը' վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:Կատարված խուլիգանության հետևանքով կրկին խաթարվել է հացատան բնականոն իրավիճակը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը' նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում և անպաշտպանվածություն: Ի վերջո վիճաբանությունը դադարել է ներկաների'ոստիկանություն կատարած ահազանգով ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայր ժամանելուց հետո: 

Տ․ Խաչատրյանի պաշտպանական թիմը  հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է, որ առաջին դատական նիստում քննարկվելու է  Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու, ինչպես նաև փոփոխելու հարցը, որի շրջանակներում պաշտպանական կողմը միջնորդելու է Տիրան Խաչատրյանին ազատել կալանքից և կիրառել այլընտրանքային խափանման միջոց։  

«Տիրան Խաչատրանի նկատմամբ վարույթին խոչընդոտելու հիմքով կիրառված կալանքն ունեցել է բացառապես պատժիչ բնույթ՝ պայմանավորված Տիրան Խաչատրյանի անձով և նրա հրապարակային գործունեությամբ։ Երբ այս ամենին գումարվում է այն հանգամանքը, որ միջադեպի մասնակից մնացած անձանցից որևէ մեկը ներկայումս կալանքի տակ չէ, էլ ավելի ակնառու է դառնում Տիրան Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերվող խտրական մոտեցումը»,-մասնավորապես նշված է պաշտպանական  խմբի հայտարարության մեջ։