Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել է

Ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել է
Իրավունք
13:55, 24 март 2024
Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ. այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։

«Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը։

Մեկ այլ գրառմամբ հաղորդվել էր այլ ձերբակալվածների մասին, սակայն անուններ չեն հրապարակվել: Հայտնի է, որ որպես ձերբակալման հիմնավորում բերվել է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։