Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզվում են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

Պարզվում են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները
Իրավունք
21:43, 14 сентябрь 2021

2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում. տեղեկացնում են ՔԿ-ից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասապություն է գործել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: