Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել, ևս 5-ը՝ հոսպիտալացվել

Վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել, ևս 5-ը՝ հոսպիտալացվել
Հասարակություն
18:50, 10 июль 2021
Երասխ֊Երևան ավտոմայրուղու վրա ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում։

Ավտոպատահարի հետևանքով թվով վեց պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։