Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոդի կամրջի վթարի գործով մեղադրյալը կմնա կալանավորված

Զոդի կամրջի վթարի գործով մեղադրյալը կմնա կալանավորված
Իրավունք
20:09, 28 июнь 2021
Այսօր  Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում շարունակվեց Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի գործով դատական նիստը։
 
 Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին  բախվել էին «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, ապա հրդեհը տարածվել էր ևս երկու ավտոմեքենաներում:  Մահացել էր 7 մարդ, 4 ուղևոր էլ ստացել էր մարմնական վնասվածքներ:

 Գործով անցնող միակ մեղադրյալը Սողոմոն Հակոբյանն է՝ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

 Այսօրվա նստի ժամանակ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը միջնորդել էր փոխել նրա խափանման միջոց կալանավորումը։ Սակայն դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժել էր պաշտպանի միջնորդությունը։