Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
20:48, 16 апрель 2021
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի ուշ երեկոյան Մարտիրոսյանը իր վարած «Մերսեդես CLՏ 550» մակնիշի ավտոմեքենայով «Երևան մոլի» դիմաց վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մի տղամարդու:  

Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չէր դիմել, զանգահարել էր շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել էր։
Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց մահացու վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել ոստիկանություն, շտապօգնություն, ապա օգնել, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխ