Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստման հակացուցում ունեցող քաղաքացիները պարտավո՞ր են 7 օրը մեկ թեստ հանձնել․ Հրայր Թովմասյանը խնդրեց ՍԴ-ում բարձրաձայնել պատասխանը

Պատվաստման հակացուցում ունեցող քաղաքացիները պարտավո՞ր են 7 օրը մեկ թեստ հանձնել․ Հրայր Թովմասյանը խնդրեց ՍԴ-ում բարձրաձայնել պատասխանը
Իրավունք
12:19, 16 декабрь 2021
«Ինչ է կատարվում այն անձանց հետ, որոնց հակացուցված է պատվաստումը։ Արդյո՞ք նրանք մյուս անձանց հետ հավասար պայմաններում պարտավոր են սահմանված ժամկետում՝ 14 օրը մեկ և 7 օրը մեկ թեստավորվել, թե՞ նրանց համար կա որևէ բացառություն»․-այսօր ՍԴ նիստում այս հարցը բարձրացրեց ՍԴ Դատավոր Հրայր Թովմասյանն ու նշեց, որ թեպետ հարց ու պատասխանի փուլն անցել են, բայց կարծում է, որ այս ձևաչափում կարող է խնդրել պատասխանողին՝ ամփոփիչ ելույթում անդրադառնալ այս հարցին․ «Դատարանին ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրություններից այս հարցի պատասխանը ես չեմ կարողանում ստանալ»․-հավելեց Հրայր Թովմասյանը։ 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, շարունակում է քննել ԱԺ «Հայաստան» դաշինքի՝ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականությանը համապատասխանության դիմումը: Դատարանում վիճարկվում է աշխատող քաղաքացիների համար սահմանված՝ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստման փաստը ներկայացնելու հրամանը: 

ՍԴ-ում պատասխանող կողմերն են ԱԺ ներկայացուցիչն ու Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։