Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Արման Սահակյանին դատարանը կթույլատրի մեկնել Գերմանիա՝ բուժման նպատակով

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Արման Սահակյանին դատարանը կթույլատրի մեկնել Գերմանիա՝ բուժման նպատակով
Իրավունք
22:18, 28 март 2022
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր կայացավ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի գործով նիստը: Երեւանի նախկին քաղաքապետն ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ 

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ կետով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչը առաջացրել է ծանր հետեւանքներ:

Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի պաշտպանը միջնորդեց դռնփակ դատական նիստում քննել միջնորդությունը՝ թույլատրելու Արման Սահակյանին լքել Հայաստանը՝ Գերմանիայում բուժում ստանալու նպատակով: Նրան առնվազն 15 օր է անհրաժեշտ: Դատավորը նկատեց, որ հաջորդ նիստի օրը դեռ հայտնի էլ չէ եւ 15-օր հետո հաստատ չի նշանակվելու, առնվազն մեկ ամիս հետո կլինի հաջորդ նիստը, բայցի այդ, եթե Արման Սահակյանը հանրապետությունից բացակայելու է նույն առողջական խնդրով, ինչի համար, որ բացակայել էր նախաքննության փուլում, ապա որեւէ խնդիր չի առաջանա: 

Աղբյուր՝ aravot.am