Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոտ 300 մլն դրամ, բաժնեմասեր 3 ընկերություններում․ «Պատիվ ունեմ»-ից քրգործով անցնող Արման Սահակյանի կարողությունը

Մոտ 300 մլն դրամ, բաժնեմասեր 3 ընկերություններում․ «Պատիվ ունեմ»-ից քրգործով անցնող Արման Սահակյանի կարողությունը
Քաղաքականություն
15:01, 17 июнь 2021
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Վանեցյան-ՀՀԿ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի 10-րդ համարը նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի տղան է՝ ՀՀԿ նախկին պատգամավոր, Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ՝ Արման Սահակյանը, որը Տարոն Մարգարյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց  հետ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով։

ԿԸՀ կայքում Արման Սահակյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախկին պաշտոնյան եւ այժմ պատգամավորի թեկնածուն մեծ ունեցվածքի տեր է։ 

Արման Սահակյանը հայտարագրել է երկու բնակարան՝ 59․3 մև 51․6մտարածքով Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում։  Նա Երեւան քաղաքում ունի 1 հասարակական շինություն 0․0316 հա տարածքով, 1 անավարտ շինություն 0․0781հա տարածքով և 1 «Toyota Camry 2.5» ավտոմեքենա։ 

Պատգամավորի թեկնածուն բաժնեմասեր ունի հետեւյալ ընկերություններում՝ «Արդինի ստուդիա» ՓԲԸ-ում՝ 100%, «ԳԾՏԱ» ՍՊԸ-ում՝ 30% և «Հայր և որդի Սահակյաններ» ՍՊԸ-ում՝ 30%։ Արման Սահակյանը հայտարարագրման պահին ունեցել է 298 մլն 615 հազար ՀՀ դրամ։