Քաղաքացիակենտրոն
լրատվություն

21 անշարժ և 10 շարժական գույք․ նախկին պաշտոնյա, ՀԱԿ-ի մեծահարուստ կին թեկնածուն

21 անշարժ և 10 շարժական գույք․ նախկին պաշտոնյա, ՀԱԿ-ի մեծահարուստ կին թեկնածուն
Քաղաքականություն
18:54, 14 июнь 2021
Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ից պատգամավորի առաջին կին թեկնածուն է Ինեսսա Գաբայանը, ով 2019 թվականին ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Գաբայանը հայտարարագրել է ավելի քան 21 միավոր անշարժ գույք, որոնցից 2-ը բնակելի տներ են՝ Կոտայքի մարզում, 1 շինություն Երևան քաղաքում, 10-ը գյուղատնտեսական հողեր Կոտայքի եւ Տավուշի մարզերում, 3 ավտոկայանատեղի Երեւան քաղաքում, մեկական հողամաս, այգետնակ, նկուղ եւ 1 արդյունաբերական նշանակության սեփականություն՝ Տավուշի մարզում։ Կին թեկնածուն եկամուտ է հայտարարգրել 8.680.320 դրամ։

Գաբայանը հայտարարագրել է նաեւ  "KAMAZ" տեսակի 5 բեռնատարներ եւ նույնքան մարդատար մեքենաներ, որոնք են՝ "Toyota Land Cruiser", "Toyota Alphard", "Mitsubishi Outlander", "Nissan X-Trail" եւ "Volkswagen Passat":

Նա հանդիսանում է  «Միեզերք» ՍՊԸ-ի տնօրեն եւ «ԷԴ․ ԳՐԻԳ ՇԻՆ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր։ Գաբայանի ամուսինը՝  Գրիգոր Գաբայանն է, որը  երեւանյան «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատերն է։