Քաղաքացիակենտրոն
լրատվություն

500 հազար դոլար, 200 հազար եվրո, 30 մլն դրամ. ինչ է հայտարարագրել «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանը.armtimes.com

500 հազար դոլար, 200 հազար եվրո, 30 մլն դրամ. ինչ է հայտարարագրել «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանը.armtimes.com
Հասարակություն
22:33, 11 июнь 2021
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Ղազինյանը 500 հազար դոլար, 200 հազար եվրո եւ 30 մլն դրամ ունի: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից. գրում է armtimes.com-ը:

Վերջինս «Հայաստան» դաշինքի 11-րդ համարն է: Նա 2 անշարժ գույք ունի՝ 1 տուն եւ 1 հողամաս Երեւանի Սեւքարեցի Սաքո փողոցում:

Իսկ որպես շարժական գույք Ղազինյանը հայտարարագրել է «Jaguar XJL 3.0» մակնիշի ավտոմեքենա՝ 2016 թվականի արտադրության:

Վերջին 1 տարում նա 22 մլն դրամ եկամուտ է ստացել որպես աշխատավարձ ԵՊՀ-ից: Ղազինյանը հանդիսանում է ԵՊՀ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն: