Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներքին Հանդի բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել իրենց մտահոգություններն ու ի հայտ եկած խնդիրները

Ներքին Հանդի բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել իրենց մտահոգություններն ու ի հայտ եկած խնդիրները
Իրավունք
17:54, 14 октябрь 2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է Սյունիք եւ մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ այցելել Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայր։

ՄԻՊ-ը հանդիպել է գյուղի բնակիչներին, զրուցել նրանց հետ սեպտեմբերի 13-ից հետո այստեղ ստեղծված իրավիճակի մասին, հետաքրքրվել մարդու իրավունքներին առնչվող հարցերով։

Գյուղացիները Քրիստիննե Գրիգորյանին են ներկայացրել իրենց մտահոգություններն ու առկա կացության հետեւանքով ի հայտ եկած խնդիրները, որոնք առնչվել են անվտանգային, կոմունիկացիոն ու այլ հարցերի, շեշտել, որ չեն կարողանում այցելել գյուղի գերեզմանատուն ու մոտենալ իրենց հողատարածքներին, հետեւաբար եւ՝ գյուղատնտեսությամբ զբաղվել։