Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ է արձակվել․ լրացել է նրա ձերբակալության ժամկետը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ է արձակվել․ լրացել է նրա ձերբակալության ժամկետը
Իրավունք
14:23, 18 октябрь 2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման ժամկետը լրացել է։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, ընթանում է Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդության քննությունը։ Դատական նիստն ընդմիջվել է, ինչից հետո փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դուրս է եկել դատական նիստերի դահլիճից, քանի որ նրա ձերբակալման ժամկետը լրացել էր։
Ընդմիջումից հետո դատական նիստը վերսկսվել է։