Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Իրավունք
12:18, 31 октябрь 2022
25.05.2022թ. ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:

Գործով իրականացված նախաքննության արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից ԱՀ քաղաքացի Ա.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի  1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 

Գործի դատական քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: