Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաչագան Ղազարյանի մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի. պաշտպանական թիմ

Վաչագան Ղազարյանի մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի. պաշտպանական թիմ
Իրավունք
14:59, 24 ноябрь 2022
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել մասնավորապես նշելով․

«Հաշվի առնելով, որ քննարկվող դեպքի, դրա մանրամասների և իրողության մասին բոլորը, հատկապես՝ իրավապահ մարմինները, քաջատեղյակ են, քանի որ դեպքը նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս 2017 թվականին, ավելորդ ենք համարում կրկին նշելը, որ ներկայացված մեղադրանքը, հրապարակումն ու ռեպորտաժն իրականության հետ որևէ աղերս չունեն։

Հանրության համար միայն հայտնում ենք, որ ենթադրյալ «տուժող» Ս.Ա.-ն քննարկման առարկա հանդիսացող գումարը ընկերությանն է վերադարձրել ոչ թե այն ժամանակ, երբ նրա անչափահաս երեխային «սպառնացել» են, այլ միայն այն ժամանակ, երբ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար յուրացնելու համար և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ընդ որում, «տուժողը» այդ գումարը վերադարձրել է բացառապես ընկերությանը, որի վերաբերյալ տրվել է ստացական, որում հստակ նշված է եղել, որ գումարը տրվում է որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում»։