Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առերեսումներ խորհրդարանում՝ ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի գործով

Առերեսումներ խորհրդարանում՝ ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի գործով
Իրավունք
14:06, 06 апрель 2023
Civic.am-ին հասած տեղեկություններով՝ այս պահին խորհրդարանում առերես հարցաքննություններ են ընթանում ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի գործով։ Միջադեպի մասնակիցները՝ Սահակյանն ու Վարդանյանը, երեկ են առերեսվել, իսկ այսօր առերես հարցաքննություններ են ընթանում միջադեպին ներկա մյուս պատգամավորների հետ։ 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ այդ վարույթի շրջանակներում ակտիվ վարութային և քննչական գործողությունները, այդ թվում՝ առերեսումները, շարունակվում են։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգմավոր Մհեր Սահակյանը հարվածել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ինչի հետևանքով վերջինս վնասվածք էր ստացել։