Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 159 անձ անցյալ տարի ազատազրկվել է, 1-ը՝ տուգանվել, 5-ի նկատմամբ կիրառվել է կալանքը

Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 159 անձ անցյալ տարի  ազատազրկվել է, 1-ը՝ տուգանվել, 5-ի նկատմամբ կիրառվել է կալանքը
Իրավունք
18:51, 14 апрель 2023
2022 թվականին  2 018 անձ դատապարտվել է, որոնցից 23-ը՝ պաշտոնատար անձինք, 212-ը՝ զինծառայողներ, մինչև 18 տարեկան սովորող՝ 17 անձ, 18 և բարձր տարիքի սովորող՝ 8 անձ։
647 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 52 անձ արդարացվել է, 21 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ: Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 715-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել (29-ը՝ անչափահաս), 22-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի ամփոփ տեղեկատվությունից։

Մասնավորապես, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ կատարած 34 անձ է դատապարտվել, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած՝ 90 անձ, արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ կատարած՝ 28  անձ, զինվորական ծառայության կարգի  դեմ ուղղված հանցագործություն կատարած՝ 166 անձ։
Դատապարտվածների ամենամեծ թվաքանակը   Երևանում է՝ 456 անձ,  որից 19-ը՝ կանայք, ամենափոքր թվաքանակը Արագածոտնի մարզում է՝ 77 անձ, որից 2-ը՝ կանայք։ Դատապարտվածներից 1 986-ը ՀՀ քաղաքացիներ են, 31-ը՝ օտարերկրյա։
Մասնավորապես, պետական կառավարման դեմ ուղղված հանցագործություն կատարած 19  անձ դատապարտվել է ազատազրկման, 14-ը՝ տուգանքի, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 38 անձ ազատազրկվել է, 52-ը՝ տուգանվել, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 159 անձ ազատազրկվել է, 1-ը՝ ենթարկվել տուգանքի, 5-ի նկատմամբ կիրառվել է  կալանք։ Արդարադատության դեմ ուղղված հանցագործություն կատարած 13 անձ  ազատազրկվել է, 13-ը՝ տուգանվել, 2-ի նկատմամբ կիրառվել է կալանք։
 
Ե. Ա.