Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը որպես վկա հարցաքննվել է պետական դավաճանության վերաբերյալ քրգործի շրջանակներում․ Քյարամյան

Վարչապետը որպես վկա հարցաքննվել է պետական դավաճանության վերաբերյալ քրգործի շրջանակներում․ Քյարամյան
Իրավունք
17:27, 02 июнь 2023
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա: Այս մասին այսօր Ազգային ժողովում, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

«Պարոն վարչապետը որպես վկա է հարցաքննվել»,- նշել է Քյարամյանը: