Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա քաղաքական ճնշում չի կարելի որակել․ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը հարցաքննվել է ՊԵԿ քրգործի շրջանակում․ ՊԵԿ նախագահ․ տեսանյութ

Դա քաղաքական ճնշում չի կարելի որակել․ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը հարցաքննվել է ՊԵԿ քրգործի շրջանակում․ ՊԵԿ նախագահ․ տեսանյութ
Հայաստան
12:09, 27 апрель 2021
«Սյունիքի նախկին մարզպետի կինը գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է»,-այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։    

Իսկ թե ինչ գործի շրջանակներում է Էլիզաբեթ Պետրոսյանը հացաքննվել, ՊԵԿ նախագահն չպատասխանեց՝ հորդորելով դիմել նախաքննական մարմնին և նախաքննության մարմինը կգնահատի՝ նպատակահարմա՞ր է տեղեկությունը տրամադրել, թե՞ ոչ։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք սա քաղաքական ճնշում չի՞, ՊԵԿ նախագահն ասաց, որ դա քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ նշված անձնավորությունը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլ առանձին ինքնուրույն սուբյեկտ է, առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար է։

«Բոլոր համընկնումները դուք կամ հասարակությունը փորձում եք մեկնաբանել քաղաքական ենթատեքստերի ներքո։ Իսկ նախկինում դուք տեղեկություն ունե՞ք, հրավիրվել են նշված անձինք հարցաքննությունների, թե ոչ»,-ասաց Էդվար հովհաննիսյանը։

Լրագրողների ճշտող հարցին, թե նշված անձինք էլի հրավիրվե՞լ են ՊԵԿ հարցաքննության, ինչին ի պատասխան Էդվարդ Հովհաննիսյանն ասաց․ «Այո՛, հրավիրվել են»։