Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով․ ՔԿ

Իրավունք
13:12, 15 июнь 2023

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրին Քննչական կոմիտեից։ 

Նրա հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ 

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանրության համար կոնկրետ մանրամասնություններով ու փաստերով տեղեկատվություն կհարպարակի։