Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ
Իրավունք
14:49, 09 март 2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ներգրավված է որպես մեղադրյալ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քրեական գործի, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով նախաքննության տվյալների գաղտնիության իրավական սկզբունքից»,- ասաց Խաչատրյանը: