Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Աշոտյանը կալանավորվեց

Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Իրավունք
12:40, 16 июнь 2023
Հակակոռուպցիոն դատարանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու մասին որոշում կայացրեց:

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Աշոտյանը ձերբակալվել էր երեկ: Նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է: Նա մեղադրվում է վատնման կազմակերպման և խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների և մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:

Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին: