Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Իրավունք
16:29, 15 июнь 2023
Այսօր ցերեկը ձերբակալված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով: