Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը քննում է դեկտեմբերի 4-ին վերադարձած 10 գերիներից հինգին ՔԿ-ն կալանավորելու միջնորդությունը․ նրանք մեղադրվում են ծառայության կանոնները խախտելու մեջ

Դատարանը քննում է դեկտեմբերի 4-ին վերադարձած 10 գերիներից հինգին ՔԿ-ն կալանավորելու միջնորդությունը․ նրանք մեղադրվում են  ծառայության կանոնները խախտելու մեջ
Իրավունք
11:02, 10 декабрь 2021
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է 5 նախկին գերիներին կալանվորելու միջնորդությունը։ Երեկ ձերբակալվել են դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած 10 զինծառայողներից հինգը։ Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
 
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

Վարդան Թադևոսյանը տեղեկացրեց, որ այս պահին դեռ նիստը շարունակվում է։