Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վերադարձած գերիներից մեկը կալանավորվեց. պաշտպան

ՀՀ վերադարձած գերիներից մեկը կալանավորվեց. պաշտպան
Իրավունք
12:41, 10 декабрь 2021
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ն.Ե.-ի պաշտպան Կարմեն Պողոսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը չի բավարարել Քննչական կոմիտեի ներկայացված միջնորդությունը և իր պաշտպանյալն այս պահին ազատ է։

Ս.Ա.-ի մասով դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: Ս.Ա.-ի պաշտպան Լևոն Վարդապետյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկվելու է։

Մյուս երեք գերիների մասով որոշումը դեռ չի հրապարակվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հայաստան վերադարձած գերիները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։