Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել ադրբեջանցիների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին և փոխանցել հայկական կողմին

ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել ադրբեջանցիների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին և փոխանցել հայկական կողմին
Իրավունք
13:04, 15 август 2023
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին է տրամադրել առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ, որն էլ արդեն իսկ փոխանցվել է հայկական կողմին։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն ու նշեց, որ Բեգլարյանի վերաբերյալ ինֆորմացիան արդեն իսկ փոխանցվել է նրա հարազատներին։

 «Մինչև օգոստոսի 17-ը ժամկետ ունենք Ադրբեջանի կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ առարկություններ և դիրքորոշում ներկայացնելու համար»,- հավելեց նա: 

Հասմիկ Սամվելյանի խոսքով՝ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Ռաշիդ Բեգլարյանի կողմից սահմանն ապօրինի հատելու համար։
Նշենք, որ Ղարաբաղի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանն օրեր առաջ փորձել էր շրջանցել Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված անցակետն ու գալ Հայաստան, սակայն ադրբեջանական կողմն առևանգել էր խաղաղ բնակչին։