Ռուբիոն և Ֆրանսիայի արտգործնախարարը քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ՝ քննարկելու ուկրաինական կարգավորման հարցը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։


«Պետքարտուղարը և արտգործնախարարը համաձայնել են շարունակել համագործակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու դիվանագիտական ​​ջանքերում՝ իրականացնելով այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն երկարատև խաղաղություն»,- ասվում է պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ Ռուբիոն և Բարոն քննարկել են նաև իրադրությունն Իրանում, Սուդանում և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում։


Ռուբիոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն «կտրականապես դեմ է Պաղեստին պետության ցանկացած միակողմանի ճանաչմանը», որը կարող է խոչընդոտել Գազայի հատվածից իսրայելցի պատանդներին վերադարձնելու ջանքերը։


Թարգմանությունը՝ 1lurer-ի