Սիրուշոյի նոր տեսահոլովակի «կինոյի տղան» ամուսինն է` Լևոն Քոչարյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այս անգամ հանդես է եկել ոչ թե խորհրդարանում՝ ընդդիմադիր հռետորաբանությամբ կամ հերթական «փրկչական» շարժման ելույթով, այլ Սիրուշոյի նոր «Սիրտ» տեսահոլովակում՝ բավականին համոզիչ դերասանական խաղով։ Ինչ խոսք՝ դերասանական խաղը, կամ եթե ուզեք՝ կինոյի տղու դերը, «գլխի փոքրիկ տղային» շատ ավելի բնորոշ է, քան քաղաքական գործունեությունը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ հանրությունը նրան հիմնականում ճանաչում է որպես Ռոբերտ Քոչարյանի որդի և Սիրուշոյի ամուսին, ապա գուցե ժամանակն է, որ Լևոն Քոչարյանը ընտրի այն ոլորտը, որտեղ իսկապես իր «ափսեում» է։ Շոու-բիզնեսում նրա կոչումը, թերևս, ավելի ճիշտ ընկալում կստանա։