Թրամփը պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին

«Այո՛, պատրաստ եմ»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է պատասխանել Սպիտակ տանը լրագրողների հնչեցրած այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին, սակայն Միացյալ նահանգների նախագահը որևէ ժամկետ չի նշել: