Թրամփը Չիկագոյի բնակիչներին ապստամբելու կոչ է անում՝ նահանգապետի դեմ

ԱՄՆ նախագահն իր սոցցանցի էջում կրկին Չիկագոյին է անդրադարձել։


«6 մարդ սպանվել է Չիկագոյում այս հանգստյան օրերին, 12-ը գնդակահարվել են և գտնվում են ծանր վիճակում: Սա նշանակում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մոտ 50 մարդ սպանվել է, և հարյուրավոր մարդիկ գնդակահարվել են, որոնցից շատերը, ամենայն հավանականությամբ, կմահանան»,- վիճակագրությունը ներկայացրել է Սպիտակ տան ղեկավարը և զարմանք հայտնել, որ նահանգապետ Փրիթցքերը հայտարարել է, թե չի ցանկանում Դաշնային կառավարության օգնությունը:

«Ի՞նչ է խնդիրը այս տղայի հետ, և 5%-անոց վարկանիշ ունեցող քաղաքապետի հետ: Ես ցանկանում եմ օգնել Չիկագոյի մարդկանց, ոչ թե վնասել նրանց: Միայն հանցագործները կտուժեն: Մենք կարող ենք արագ գործել և կանգնեցնել այս խելագարությունը: Քաղաքը և նահանգը չեն կարողացել կատարել իրենց աշխատանքը: Իլինոյսի ժողովուրդը պետք է միավորվի և պահանջի պաշտպանություն»,- գրել է Դոնալդ Թրամփը։