Քաղաքացիակենտրոն լրատվություն
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին վիրահատության է ենթարկվել։
Սեպտեմբերի 9-ի վաղ առավոտյան Սիմոնյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Մի քանի ժամ առաջ ես դուրս եկա անզգայացումից և արդեն շոկոլադե սալիկ եմ ուտում։ Դեռ դանդաղ եմ տպում և ծուռ, ներեք ինձ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անհանգստանում և աղոթում էին։ Ես ձեզ նույնպես սիրում և գնահատում եմ։ Շարունակությունը Տիրոջ ձեռքերում է։ Ես կվստահեմ նրան», – գրել է Սիմոնյանը։