Ուկրաինական դրոնները գրոհել են Կալուգան և Տվերի մարզը. Կան տուժածներ

Ուկրաինական անօդաչուները հոկտեմբերի լույս 9-ի գիշերը գրոհել են Կալուգան, հայտնել է Կալուգայի մարզի ղեկավար Վլադիսլավ Շապշան։ Հարվածները, նրա խոսքով, հասցվել են մի քանի քաղաքային շրջանների։ Մարզի կենտրոնում վիրավորվել է ինը մարդ, որոնցից հինգը հոսպիտալացվել են։


Տվերի մարզի ղեկավար Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ անօդաչուի հարվածի հետևանքվ հրդեհ է բռնկվել Կոնակովո շրջանի Ռեդկինո բնակավայրի գործարանում։ Նա հայտարարել է, որ գործարանի աշխատակիցները չեն տուժել, հրդեհը մարվել է։


Ուկրաինական մոնիթորինգային նախագծերի և Astra Telegram-ալիքի տեղեկություններով՝ հարված է հասցվել քիմիական արտադրանք արտադրող Ռեդկինոյի գործարանին։