Վահան Քերոբյանը Ֆրանկֆուրտում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում գրանցված ձեռքբերումները
ԳԴՀ Ֆրանկֆուրտ քաղաքում Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված «Anticiparing trends - an accelerator for FDI in Armenia» սեսիայի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նշելով, որ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ուղեկցվում է ոչ միայն մարտահրավերներով, ռիսկերով ու խնդիրներով, այլ նաև նոր հնարավորություններով՝ նախարարն ընդգծել է, որ ճիշտ գործողությունների արդյունքում կարելի է հասնել հաջողության, և Հայաստանի օրինակը հենց համագործակցության կամուրջներ կառուցելն է բիզնեսի ու երկրների միջև։

Սեսիայի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռոբոտաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին։ Ներդրումների աջակցման կենտրոնն իր կողմից ներկայացրել է ՀՀ ներդրումային միջավայրը նկարագրող «Invest In Armenia» շնորհանդեսը։