«ՀԷՑ»-ում տեղի է ունեցել ուժային մալուխների ձեռքբերման մրցույթի հայտերի հրապարակային բացման գործընթացը

Սեպտեմբերի 11-ին «ՀԷՑ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել 35 կՎ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացմամբ ՊվՊ 1x400/35 ուժային մալուխների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի շրջանակներում ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը.
Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել հինգ ընկերություն:


Այս մասին հայտնել է «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:


«Ընկերության կողմից իրականացվող գնումների մրցութային գործընթացների ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով իրականացվել էր շուկայի նախնական ուսումնասիրություն՝ ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից գնառաջարկներ ստանալու նպատակով:


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով՝ հաստատված գնումների մշտական գործող հանձնաժողովի մասնակցությամբ և Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր հարցերով տնօրեն, հանձնաժողովի նախագահ Ս. Կակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հայտարարված մրցույթի շրջանակներում թվով հինգ մասնակիցների կողմից ներկայացված հայտերի հրապարակային բացման գործընթացը:


Վերջինիս շրջանակներում Ընկերության գնումների մշտական հանձնաժողովի կողմից հայտարարվեց, որ ս.թ.-ի Սեպտեմբերի 18-ին տեղի կունենա առաջարկների գնահատման փուլը, որի արդյունքում սահմանված կարգով կորոշվեն հաղթող ընկերությունները:


Գնման գործընթացների վերջնական արդյունքների մասին Ընկերությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: