Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը քաղաքական որևէ կուսակցության չի պատկանել. ԶԼՄ

Թայլեր Ռոբինսոնը, որը կասկածվում է պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության մեջ, որևէ կուսակցության անդամ չի եղել և, ամենայն հավանականությամբ, չի մասնակցել ԱՄՆ նախագահի վերջին ընտրությունների քվեարկությանը։ Այս մասին հայտնում է «New York Times» թերթը:


Պարբերականի տեղեկություններով՝ 22-ամյա տղամարդը Յուտա նահանգի ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել որպես անկուսակցական։


Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակից, պահպանողական քաղաքական գործիչ և ակտիվիստ Չարլի Քըրքը մահացու վնասվածք է ստացել Յուտա նահանգում զանգվածային միջոցառման ժամանակ։ Քըրքը դեմ էր Ուկրաինային տրամադրվող օգնությանը, Վլադիմիր Զելենսկուն անվանում էր խաղաղության խոչընդոտ և ԿՀՎ–ի խամաճիկ։ Նա նաև ընդգծում էր, որ Ղրիմը միշտ եղել է Ռուսաստանի մի մասը։