Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում

Սեպտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:


Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Շահեն Ն.-ն «Կիա» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ-ին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Սվետլանա Ա․-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:


Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 


Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ: