Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:


Բրոնզե մեդալի համար մրցամարտում նա 7:4 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռոման Բրավո Յանգին:


Հարությունյանը աշխարհի առաջնությունում ելույթը սկսել էր որակավորման փուլից` հաղթելով Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիսլավ Աբրամովին (10: 0): 1/8 եզրափակիչում Արսենը դժվարին մրցապայքարում 13:8 հաշվով հաղթեց մոնղոլ ըմբիշին: Քառորդ եզրափակիչում Հարությունյանի մրցակիցը օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ամերիկացի Լի Սպենսերն էր: Այդ մրցամարտն ավարտվեց հօգուտ Հարությունյանի՝ 14: 3: Կիսաեզրափակիչում Արսենը պարտվեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Չան Սոն Հանին (1: 4):


Սա Արսեն Հարությունյանի չորրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում:


Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է սեպտեմբերի 13–ին։ Մրցաշարին մասնակցում են 27 երկրի շուրջ 900 ըմբիշներ: