Թրամփի և Էպշտեյնի լուսանկարը՝ Վինձորի ամրոցի պատին. ԱՄՆ նախագահը պետական այց է կատարել Մեծ Բրիտանիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ պետական ​​այցով ժամանել է Մեծ Բրիտանիա։ Այցի ընթացքում Թրամփին ուղեկցում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

 

Թրամփի այցի նախաշեմին ցուցարարները Վինձորի ամրոցի պատերին ցուցադրել են տեսանյութ Թրամփի և Ջեֆրի Էպշտեյնի հետ միասին, որը դատապարտվել է անչափահասների սեռական շահագործման համար, իսկ ամրոցի դիմաց կախել են Թրամփի և Էպշտեյնի լուսանկարով պաստառ։ Դրանից հետո ձերբակալվել է չորս մարդ։

 

Թրամփն իր հերթին հրապարակել է գրառում, որում գրել է. «Չկա ավելի լավ տեղ, քան Սպիտակ տունն է»։