Բաղրամյանում բախվել են մարդատարը և անչափահասի վարած եռանիվ մոտոցիկլը. տղան հիվանդանոցում է

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։


Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմաններում. Բաղրամյան գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 58-ամյա Աշոտ Ա․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և 17-ամյա Ավետիք Ս․-ի վարած եռանիվ մոտոցիկլը։



«Բախման հետևանքով մոտոցիկավարը նախ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։


Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։