Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ավելի քան 25 տարվա ընթացքում առաջին անգամ Վաշինգտոն կժամանի Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շայբանին։ Axios-ի տեղեկացմամբ՝ նա կհանդիպի մի շարք օրենսդիրների, այդ թվում՝ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ, քննարկելու համար Սիրիայի նկատմամբ գործող ամերիկյան պատժամիջոցների, հատկապես «Կեսարի ակտի» չեղարկումը։
Շիբանին նախատեսում է հանդիպել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Գրեհեմը նշել է, որ կաջակցի պատժամիջոցների վերացմանը, եթե Սիրիան առաջընթաց գրանցի Իսրայելի հետ անվտանգության նոր համաձայնագրի հարցում և միանա «Իսլամական պետության» դեմ դաշինքին։