Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ III-ի տիկինը՝ Կամիլան, և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Վինձորի ամրոցում կայացած պետական խնջույքին հայտնվել են համապատասխանաբար կապույտ և դեղին զգեստներով (ուկրաինական դրոշի գույներով): Միջոցառման լուսանկարները հրապարակվել են ամերիկյան և բրիտանական լրատվամիջոցներում։
Թագուհի Կամիլան հագել է զուսպ կապույտ զգեստ, ինչը
լրացրել է նրբագեղ վզնոցով և կրծքազարդով: Իր հերթին ԱՄՆ նախագահի տիկինը ընտրել է
դեղին զգեստ: Նա դրան հավելել է բաց գույնի գոտի:
Թրամփի և նրա տիկնոջ՝
Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի պատվին կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև Կարլ
III թագավորը, Ուելսի արքայազն Ուիլյամը, նրա տիկինը՝ Ուելսի արքայադուստր Քեյթը,
և թագավորական ընտանիքի այլ անդամներ։
Խնջույքի ժամանակ
թագավորը անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին և կրկնել, որ Մեծ Բրիտանիան
մնում է Կիևի կողքին։ «Այսօր, երբ բռնապետությունը կրկին սպառնում է Եվրոպային,
մենք և մեր դաշնակիցները միասին կանգնում ենք հաջակցություն Ուկրաինայի՝ ագրեսիան զսպելու
և խաղաղության հասնելու համար»,- ասել է բրիտանացի միապետը, որի խոսքերը մեջբերում
է BBC-ն։