23.02.2021
Քաղաքականություն, Քաղաքականություն
«Ոստիկանապե′տ, մեղքը քո վիզը, հաջորդ անգամ կրկնվելու դեպքում ստանալու եք պատասխան». Իշխան Սաղաթելյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Կարող ենք ժողովրդի ողջ զայրույթն ուղղել ձեզ, ձեր պետին ու բոլորին: Բայց մենք այդ ճանապարհով չենք գնում, մենք ձեզ դեռ շանս ու հնարավորություն ենք տալիս: Գործողությունների կանցնենք, երբ անհրաժեշտ լինի: Իմացեք, դուք եթե ձեր անցած կարմիր գիծը շարունակեք մյուս անգամ, ձեզ այցելության գալու ենք այլ կերպ: Պիտի հասկանաք երկրի իրավիճակը, ձեր պարտականությունները: Դուք անցել եք կարմիր գիծը. սա հաջորդ անգամ կրկնվելու դեպքում ստանալու եք պատասխան: Ոնց ուզում եք, նենց էլ հասկացեք»,- այսօր տեղի ունեցած երթի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք՝ ցուցարարները պահանջում էին ոստիկանապետին, որպեսզի իջնի և պատասխան տա այսօր տեղի ունեցած միջադեպի համար: