ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի
արդարացրել իր սպասելիքները» ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում,
հաղորդում է Bloomberg-ը։
«Նա չարդարացրեց
իմ սպասելիքները։ Ես նկատի ունեմ, որ նա սպանում է շատ մարդկանց, և նա կորցնում է ավելի,
քան սպանում է»,- ասել է Թրամփը սեպտեմբերի 18-ին։
Լրագրողների
հարցին՝ արդյոք ժամանա՞կն է
Պուտինին խնդրելու դադարեցնել կրակը Ուկրաինայում, Թրամփը պատասխանել է. «Ես
այդպես չեմ կարծում»։ «Բայց անհրաժեշտ պահին, եթե ես ստիպված լինեմ դա անել, դա կլինի
կոշտ»,- հավելել է նա։
Թրամփը
կրկին հայտարարել է, որ եվրոպական երկրները և ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է
դադարեցնեն Ռուսաստանից նավթ գնելը։ «Պարզ ասած, եթե նավթի գինը իջնի, Պուտինը
կհանձնվի։ Նա ընտրություն չի ունենա։ Նա դուրս կգա պատերազմից»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ
նախագահը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Պուտինին պատժելու այլ միջոցներ,
սակայն այդ քայլերը կախված կլինեն նրանից, թե արդյոք իր դաշնակիցները կդադարեցնե՞ն գնումները
Ռուսաստանից։