Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը նվաճել է ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է Գեղասահքի ֆեդերացիան։
Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող «ISU To Milano» վարկանիշային մրցաշարում Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, երկու ծրագրի արդյունքում հավաքելով 186,84 միավոր ու զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, նվաճել է Միլանում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: