«Բայդենի չորս տարիները թուլացրել են ԱՄՆ-ը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի «չորս տարվա ռադիկալիզմը» թուլացրել է Միացյալ Նահանգները, սակայն հիմա երկիրը աշխարհում «մրցակիցներ չունի»։


«Միացյալ Նահանգները չորս տարի անօրինականության, թուլության և ռադիկալիզմի մեջ էր՝ նախորդ վարչակազմի օրոք, որը մեր երկիրը հասցրեց մի շարք աղետների։ Մեկ տարի առաջ մեր երկիրը հսկայական խնդիրներ ուներ, բայց հիմա իմ վարչակազմն արել է այնպես, որ մենք աշխարհի ամենահզոր երկրներից մեկն ենք, և չկա որևէ այլ երկիր, որը կարող է նույնիսկ համեմատվել մեզ հետ»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։