ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերումների կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ։
Իր իսկ կողմից կազմակերպված
տրանսատլանտյան ընթրիքի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է տրանսատլանտյան
գործընկերության կարևորությունը խաղաղության պահպանման և բարգավաճման հասնելու
համար, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատմական հանձնառությունը՝ ավելացնելու
պաշտպանական ծախսերը զսպումն ուժեղացնելու համար, ինչպես նաև դիվանագիտական համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի
միջև պատերազմը դադարեցնելու համար։
Ռուբիոն նաև նշել է Չինաստանի
«չարամիտ ազդեցությանը» հակազդելու կարևորությունը: Նա ընդգծել է Մերձավոր
Արևելքում կայունության հասնելու համար համատեղ համագործակցության
անհրաժեշտությունը, այդ թվում՝ ապահովումն այն բանի, որ Իրանը երբեք չզարգացնի և
չունենա միջուկային զենք:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նաև
ԱՄՆ նախագահի հաջողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու
գործում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար
Մարկո Ռուբիոն կազմակերպել է տրանսատլանտյան ընթրիք, որին մասնակցել են ԵՄ-ի և
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Մարկ Ռյուտեն, ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի,
Շվեյցարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները։