Ուիթքոֆը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Ֆիդանի և Քալընի հետ խորհրդակցելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ ինքը մշտապես մտքեր է փոխանակում Թուրքիայի ԱԳՆ-ի և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարներ Հաքան Ֆիդանի և Իբրահիմ Քալընի հետ՝ Ադրբեջանին և Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ։


Նյու Յորքում ամենամյա Concordia գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ուիթքոֆը ընդգծել է, որ Թրամփի թիմի համար թուրք դիվանագետներն ու հետախուզությունը կարևոր դեր են խաղում տարածաշրջանային հարցեր քննարկելիս։


«Թուրքիայում մեր դեսպան Թոմ Բարաքն ունի երկու մարդ, որոնք չափազանց կարևոր են այն ամենում, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում։ Նրանցից մեկը պարոն Իբրահիմ Քալընն է՝ MIT հետախուզության ղեկավարը, իսկ մյուսը՝ Հաքան Ֆիդանը՝ ԱԳ նախարարը։ Եթե իմ մեջ խնդիր է առաջանում՝ լինի դա Ադրբեջանում, Հայաստանում կամ նույնիսկ Ուկրաինայում, այս պարոնայք հանդիսանում են փորձագետներ այդ բոլոր ոլորտներում»,- նշել է նա։


Ուիթքոֆի խոսքով՝ փոխգործակցությունը իրականացվում է անմիջապես Անկարայում ԱՄՆ դեսպանի միջոցով. «Ես զանգահարում եմ Թոմին և հարցնում. ի՞նչ կարծիք ունի Իբրահիմը այս մասին: Հենց այսպես ենք մենք միասին աշխատում: Մենք ունենք հաջող լուծումների բազմաթիվ օրինակներ՝ շնորհիվ վարչակազմի ներսում այսպիսի փոխգործակցության»: