Թրամփը չի ուզում, որ Թուրքիան ռուսական նավթ գնի․ Էրդողանի հետ հանդիպման մանրամասները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները:


«Մենք Թուրքիայի հետ հրաշալի հարաբերություններ ունենք։ Բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության համատեքստում կցանկանայինք, որ Թուրքիան դադարեր նավթ գնել ՌԴ-ից»,-ասել է քաղաքական գործիչը։


Փոխարենը Վաշինգտոնը պատրաստ է աջակցել թուրքական շահերին Սիրիայում և կրկին վերադառնալ Թուրքիային Patriot համակարգեր, ինչպես նաև F-35 և F-16 կործանիչներ մատակարարելու թեմային։


Թրամփը նաև նշել է, որ Էրդողանի, ինչպես Սաուդյան Արաբիայի թագավորի և Կատարի էմիրի խնդրանքով հանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ երկրին շունչ քաշելու հնարավորություն տալու համար:


Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հույս ունի նրա հետ միասին հաղթահարել «տարածաշրջանի դժվարությունները` չհստակեցնելով՝ խոսքն ուկրաինական ճգնաժամի՞, թե՞ Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին է:


Թրամփն այս անգամ էլ նշել է, որ հիասթափված է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից։