Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։20-ի սահմաններում Մանթաշյան և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Կարեն Կ․-ի վարած «Lada Priora» մակնիշի և 33-ամյա Սերոբ Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը այնուհետև բախվել է լուսացույցին և տապալել այն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Կարեն Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: