«Ուկրաինան հնարավորություն ունի վերադարձնելու իր բոլոր տարածքները». Թրամփը՝ «դժոխք գլորվող» ռուսական տնտեսության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարդկանց սպանում է առանց որևէ պատճառի։ Այդ նույն ժամանակ Ռուսաստանի տնտեսությունը գլորվում է դեպի դժոխք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Նրանք խաղաթղթին են դրել ամեն ինչ։ Նրանց տնտեսությունը դեպի դժոխք է գլորվում։ Նրանք ամեն ինչ ռմբակոծում են և շատ քիչ տարածք են գրավում, եթե ընդհանրապես գրավում են։ Իրականում նրանք տարածքների մի մասը կորցնում են։ Այս պատերազմը պետք է ավարտվի։ Եթե սա մեր պատերազմը լիներ, մենք այն կավարտեինք մեկ շաբաթում»,- ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։


Թրամփի խոսքով՝ Ուկրաինան հնարավորություն ունի վերադարձնելու իր բոլոր տարածքները, «որովհետև ես տեսնում եմ, թե ինչ է անում Ռուսաստանը»:


Միևնույն ժամանակ, երբ հարցրել են, թե արդյոք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնե՞լ է դադարեցնել ռուսական նավթի գնումները, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ ուզում դա ասել։ Բայց եթե ես դա ցանկանամ, նա դա կանի»։